Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն կարող է Իրանին առաջարկել առեւտրաշրջանառության ավելացման գործիքակազմ». Տիգրան Սարգսյան

Ապրիլ 30,2019 16:39

«Իրանի հետ իրավիճակը բարդ է նրանով, որ մեր բանակցությունների (վավերացման փուլում գտնվող ԵՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագիր.-խմբ.) վարման ժամանակ պատժամիջոցների նոր փաթեթն առկա չէր»,-Երեւանում այսօր կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ավարտին անդրադառնալով Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հնարավոր հետեւանքներին, ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա արձանագրեց, որ պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում ՀՀ-ի հարեւան Իրանի ֆինանսական եւ տնտեսական գործարքների իրականացման վրա:

«Միաժամանակ, պատժամիջոցները լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում առաջնահերթ Հայաստանի համար, որովհետեւ Հայաստանը կարող է օգտվել իր աշխարհագրական դիրքից եւ Իրանին առաջարկել այնպիսի գործիքակազմ, որը կնպաստի ՀՀ-Իրան առեւտրաշրջանառության ծավալի մեծացմանը»,-համոզմունք հայտնեց Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ այս կերպ ՀՀ-ն կհավակնի կամրջի դեր կատարել Իրանի եւ ԵՏՄ երկրների միջեւ. «Կարծում եմ՝ պետք է օգտվել այս փաստից»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/597710313971184/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930