Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որքանո՞վ էր վարակիչ Արցախի բնակչության համար եւ ինչպե՞ս կդրսեւորվի դա` եկող տարի կայանալիք համապետական ընտրություններում: Այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Արտակ Բեգլարյանը նկատեց. «Մեկ հայրենիք ենք եւ այդ հայրենիքի ինչ-որ հատվածում կատարվածը չի կարող ռեզոնանս չտալ մյուս հատվածում»: Ապա մանրամասնեց. «Հասարակության մոտ ակնկալիքներ ձեւավորվել են, դրանից բխող որոշակի գործողություններ կան, արվել են. տեղյակ եք, որ անցած տարի Արցախում խաղաղ հավաքների տարբեր դեպքեր գրանցվեցին: Բայց քանի որ դեռ ընտրություններ չեն եղել, ընտրական իրավունքի մասով չենք կարող իրավիճակը գնահատել: Կարծում եմ, հույս ունեմ, որ հաջորդ տարի տեղի ունեցող ընտրությունները եւ այս տարի տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունները ավելի բարձր մակարդակի կլինեն»: Արտակ Բեգլարյանը ենթադրում է, որ արդյունքները դրական կլինեն:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ