Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի ութ ըմբիշներ գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի (լուսանկարում) ղեկավարությամբ մեկնել են Կասպիյսկ՝ մասնակցելու միջազգային ավանդական մրցաշարի:
Դաղստանի մրցագորգում մայիսի 1-ից 3-ը հանդես կգան 57 կգ քաշայիններ Գարիկ Բարսեղյանը, Կարեն Զուրաբյանը, Միհրան Ջաբուրյանը, 70 կգ Գեւորգ Մխեյանը, 74 կգ քաշայիններ Անդրանիկ Գաբրիելյանը, Վալտեր Մարգարյանը, Խաչատուր Պապիկյանը եւ 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը:
Երկու քաշային կարգերում մրցավայր մեկնել է 3-ական ըմբիշ՝ Եվրոպական խաղերի համար թիմի ձեւավորման մեջ կողմնորոշվելու նպատակով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ