Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի» հայցի մերժումը ՄԻԵԴ-ում չի կարող նախադեպ լինել. Արտակ Բեգլարյան

Ապրիլ 30,2019 16:09

«Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Ամրահովն ընդդեմ Հայաստանի» գործերով ՄԻԵԴ-ի որոշումները վերաբերում են միայն սեփականության հետ կապված, գույքային վնասներ կրած անձանց հայցերին, ուստի այդ հայցերի մերժումը ՄԻԵԴ-ի կողմից, չպետք է դիտարկել իբրեւ նախադեպ` մյուս գործերով։ Այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովում, պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Ըստ Արտակ Բեգլարյանի, այս երկու նախադեպով ՄԻԵԴ-ը կարծես որոշակի շեմ է սահմանում. «Այս շեմից ներքեւ չի իջնելու նմանատիպ հայցերով: Նաեւ չափորոշիչներն է հստակեցնում, ինչը հիմք է տալիս մեզ կարծելու, որ նմանատիպ հայցերը մերժվելու են, միգուցե մի մասը կախված ապացույցներից, հանգամանքներից կարող են բավարարվել, բայց պետք է արձանագրել, որ սրանք չեն վերաբերում ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված ռազմական հանցագործություններին, մարդկության դեմ հանցագործություններին եւ ընդհանրապես այն հանցագործություններին, որոնք վերաբերել են կյանքի իրավունքին, խոշտանգումից զերծ լինելու իրավունքին»։ Այդօրինակ 23 հայցերն արդեն կոմունիկացիոն փուլում են:

Այլ մանրամասները`տեսանյութում

Հիշեցնենք, «Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Ամրահովն ընդդեմ Հայաստանի» գործերով,ՄԻԵԴ-ը բողոքները ճանաչել է անընդունելի: Երկու հայցերն էլ վերաբերում էին 2016 թվականի իրադարձությունների հետեւանքով կրած նյութական ու բարոյական վնասներին եւ փոխհատուցմանը: «Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի» գործով բողոք էր ներկայացրել Մարտակերտի բնակիչ, ազգությամբ հայ Սվետլանա Խուդունցը: Դիմումատուն հայտնել է, որ 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը Թալիշ գյուղից պայթյունի ձայներ են լսել, նույն օրն առավոտյան ադրբեջանական զորքերը գնդակոծել են Մարտակերտը, ինչի հետեւանքով տարհանվել են, ապրիլի չորսին վերադարձել են, իսկ նոր կրակոցներից հետո կրկին տարհանվել են եւ շատերը այլեւս չեն վերադարձել՝ նոր հարձակումների հավանականությունից ելնելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930