Ընթերցողների լայն զանգված վայելող, բացառապես կատալոներեն լույս տեսնող «Diari ARA» օրաթերթում տպագրված հոդվածում Բոնեն կյանքի է կոչել հայ բնակչության հանդեպ Երիտթուրքերի կառավարության վայրագությունների մասին դրվագները՝ ցեղասպանությունը վերապրածների ժառանգների հիշողություններն արթնացնելու միջոցով։
Նյութը պատրաստելու նպատակով լրագրողը այցելել է Հայաստան՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ (ՀԵԲ)» հասարակական կազմակերպության օժանդակությամբ։ Վերջինս օգնել է լրագրողին կազմակերպչական հարցերում, հավաքել հոդվածի համար անհրաժեշտ բոլոր նյութերը, տրամադրել է նախնական տեղեկություն է Հայոց Ցեղասպանության մասին, կազմակերպել է այցելություն Ծիծեռնակաբերդ և որ առավել հատկանշական է՝ գտել ցեղասպանության վերապրածների երկրորդ սերնդի ժառանգների և կազմակերպել լրագրողների հարցազրույցները նրանց հետ։
«Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ»