Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եղեգիսի գործարարը Սերգեյ Բագրատյանի՝ մարզպետ եղած ժամանակներից միջադեպեր է հիշեցնում

Ապրիլ 30,2019 15:21

«Եղեգիս» խոշորացված համայնքի գյուղատնտես, «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական տնօրեն Տիգրան Եղոյանն այսօր խոսեց ապրիլի 27-ին Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպի մասին:

Հիշեցնենք, որ այդ օրը Եղեգնաձոր քաղաքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի եւ Վայոց Ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որին միջամտել է մարզի ոստիկանությունը` փոխմարզպետի ներկայացրած հաղորդման հիման վրա:

«Թող տպավորություն չստեղծվի, թե ես եկել եմ պաշտպանելու Վայոց Ձորի փոխմարզպետի շահերը, նրան, անկեղծ ասած, մոտիկից չեմ էլ ճանաչում: Մի քանի անգամ շփվել ենք Եղեգիս համայնքի խնդիրների հետ կապված եւ մեր մեջ նույնիսկ բանավեճ ու տարաձայնություն է եղել: Այն, ինչ կատարվեց Եղեգնաձորում, շատերին զարմացրեց, թե ոնց կարող էր Սերգեյ Բագրատյանը նման բան իրեն թույլ տար, բայց ես հայտարարում եմ՝ դա Սերգեյ Բագրատյանի կենսագրության մասնիկն է»:

«Նոյյան տապան» մամուլի սրահում Տիգրան Եղոյանը պարզաբանեց՝ ինչու է այդպես ասում: Նրա խոսքով, 2000 թվականին, երբ տեղի ունեցավ Արտաբուն գյուղի ընտրությունը, Սերգեյ Բագրատյանը, լինելով մարզպետ, փորձել է մտնել ընտրատարածք եւ գողանալ քվեատուփը. «Երբ ոստիկանը փորձեց միջամտել, նա հարվածեց ոստիկանին: Այն ժամանակվա ոստիկանապետը՝ Մանվել Դավթյանը նրան բերման ենթարկեց, բայց քանի որ «Բարգավաճ Հայաստանը» կոալիցիայի մաս էր կազմում, գործը կարճվեց: Սերգեյ Բագրատյանի կենսագրական հատվածները կարող եմ հատ-հատ մատնանշել»:

Տիգրան Եղոյանն ասաց, որ մանրամասներ է ներկայացնում, որ հասարակությունն իմանա՝ իրականում որտեղից է գալիս Բագրատյանի անցյալը:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք ներկա գտնվե՞լ է Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպին, պարոն Եղոյանը պատասխանեց, որ ներկա չի եղել, բայց տեղեկացված է. «Սերգեյ Բագրատյանը փորձեց փոխմարզպետին նսեմացնել, կոտրել՝ ցույց տալու, որ այս տարածքում դուք անելիք չունեք, որ այս տարածքում մենք ենք թելադրողը, որովհետեւ սա նրանց հոգեկերտվածքին հարիր է»:

Պարոն Եղոյանն ասաց, որ ինքը քրեաօլիգարխիկ համակարգի դեմ իր պայքարը դեռ նախկին իշխանության օրոք է սկսել եւ նշել է Սերգել Բագրատյանի անունը, որպես «ՀԷԿ-երի տիրակալ»: Ասաց նաեւ, որ իրեն հաճախ են սպառնացել, որ Եղեգիս գետի խնդիրն է բարձրացրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Տիգրան Եղոյանը կոչով դիմեց Եղեգիս խոշորացված համայնքի բնակչությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց իրավունքներին եւ անկախ այն բանից՝ գեներալ է, պատգամավոր, ՀՅԴ-ական, ՔՊ-ական, եթե կատարում են քրեորեն պատժելի արարք, ոտքի կանգնեն ու նրա դեմ պայքարեն:

Այսօր «Նոյյան տապանում» պատասխան խոսքով պետք է հանդես գար նաեւ Սերգեյ Բագրատյանը, սակայն նա տեղեկացրել է, որ հրաժարվում է ներկա գտնվել: Aravot.am-ը պատրաստ է կրկին լսել նաեւ Սերգեյ Բագրատյանի տեսակետը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930