Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոնրադ Զաշտովտ. «ԵՄ-ն իր շահերն ունի և սովորաբար իր մոտեցումները չի փոխում հակամարտող կողմերի հետ առանձին շփումներում». «168 ժամ»

Ապրիլ 30,2019 15:05

Լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն ասաց, որ Եվրոպական միությունն իր բոլոր գործընկերներին, այդ թվում և հատկապես՝ Արևելյան գործընկերություն ծրագրին մաս կազմող երկրների հետ ինդիվիդուալ փաթեթներ է բանակցում, նրանց քաղաքական հավակնությունների համաձայն՝ ինչպես դա եղավ նաև Հայաստանի Հանրապետության հետ։ Սրանք, ըստ նրա, ինչպես հայտնի է՝ երկկողմ փաստաթղթեր են և մշակվում են երկկողմ ձևաչափում, ուստի պաշտոնապես միայն երկու կողմերն են ներգրավված այդ բանակցություններում և հենց այդ երկու կողմերի կոնսենսուսային մոտեցումն է տեղ գտնում համաձայնագրում, քանի որ դա այդ երկու կողմի համար ընդունելի համաձայնագիր պետք է դառնա։

«Լինում են բացառություններ, բայց քաղաքական հակամարտությունների վերաբերյալ ձևակերպումներում ԵՄ-ն բավականին զգուշավոր է՝ հաշվի առնելով այն անվտանգային ռիսկերը, որոնք կան հակամարտության գոտում, այդ թվում՝ Ղարաբաղյան։ Հասկանալի է, որ ցանկացած անտեղի ձևակերպում կարող է ունենալ անցանկալի հետևանքներ՝ ինչպես հակամարտության գոտում, այնպես էլ՝ քաղաքական առումով՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանը, որը ԵՄ-ի համար գործընկեր է, հակամարտության մյուս կողմն է։ Այս հակամարտությանն անդրադառնալիս՝ ԵՄ-ն սովորաբար հղում է կատարում ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարին և ձևակերպումներին, երեք հիմնարար սկզբունքներին։ Սա է ԵՄ-ի ընդունված աշխատաոճը։ Բնականաբար, նորություն չէ, որ ցանկացած հակամարտության տարբեր կողմեր փորձում են ամեն հնարավոր քաղաքական հարթակ վերածել հնարավորության, բայց ԵՄ-ն իր շահերն ունի և սովորաբար իր մոտեցումները չի փոխում հակամարտող կողմերի հետ առանձին շփումներում։ Բայց նշեմ նաև, որ սա պետք է լինի համաձայնագիր և կոնսենսուսային ձևակերպումներ։ Չեմ կարծում, որ երկակի ստանդարտների հարց ի հայտ գա»,– ասաց նա։

ԱՐԱՔՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930