«Իշխանափոխության ծրագիր մեր օրակարգում չկա, ձեր նշած կուսակցությունների հետ նման ծրագիր չենք քննարկել»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Հնչած հարցը վերաբերում էր քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցություններին, որ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն գաղտնի հանդիպումներ, քննարկումներ են ունենում`Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու հարցով:
ՀՅԴ Հայաստանի 23-րդ գերագույն ժողովն, ինչպես հայտնի է ԳՄ նոր կազմ է ընտրել: Հարցին`կուսակցության ղեկավար կազմի այս փոփոխությունն արդյոք իշխանափոխություն էր կուսակցության ներսում, քանի որ նախկին կազմի շատ ներկայացուցիչներ ՀՀԿ-ական իշխանությունների հետ սերտ կապեր են ունեցել, ԳՄ ներկայացուցիչը պատասխանեց, որ նման խնդիր իրենք չեն ունեցել:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Ասուլիսում ներկայացվեց նաեւ 23-դ գերագույն ժողովի ընդունած հայտարարությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ