ՀՀ-ի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը եւ ՀՀ-ԵՏՄ հարաբերությունների խորացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են: Այս մասին քիչ առաջ Երեւանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ-ն ջանքեր է գործադրում ԵՏՄ-ի հետ գործակցության ամրապնդման համար»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը: Դիմելով ԵՏՄ երկրների վարչապետներին եւ փոխվարչապետներին՝ նա ասաց. «Այսօր ՀՀ-ում արմատական վերափոխումներ են, որոնք վերաբերում են կյանքի գրեթե բոլոր ոլորտներին: Իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ, որոնց նպատակն է՝ զարգացած եւ մրցունակ տնտեսություն ունենալը»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին տարում ՀՀ-ին հաջողվել է կոռուպցիայի դեմ պայքարում զգալի արդյունքի հասնել, տնտեսվարողների համար հավասար պայմաններ ստեղծել, ամրապնդել դատական համակարգի անկախությունը. «Այսօր որեւէ մեկը չի կարող քաղաքական լծակներով մանիպուլյացիա անել՝ տնտեսական նպատակների հասնելու համար: Դա իր հերթին առողջացրել է ՀՀ-ի քաղաքական եւ տնտեսական մթնոլորտը»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ ՀՀ կառավարություն այժմ վայելում է լեգիտիմության եւ հանրային վստահության բարձր մակարդակ: ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ էլ կառավարության ղեկավարը փաստեց, որ ավելացել է ՀՀ-ԵՏՄ երկրներ առեւտրաշրջանառությունը, եւ ՀՀ-ն առաջիկայում ջանքեր կգործադրի՝ տնտեսական գործակցության խորացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ի համար կարեւոր է ԵՏՄ շուկաներում խոչընդոտների վերացումը, թվային ծառայությունների եւ առեւտրի զարգացումը, ընդհանուր շուկաների ստեղծումը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/2331934147064629/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ