Լրահոս
Օրվա լրահոսը

2019 թվականի բյուջեի նախագիծը կազմվել էր վերապահումներով, հետևաբար, ի սկզբանե 1-ին եռամսյակի համամասնությունը համեմատաբար ցածր է եղել. «168 ժամ»

Ապրիլ 30,2019 14:31

Արդյոք 1-ին եռամսյակի պլանը (համամասնությունը) ի սկզբանե չի եղել ցածր: Ցանկացած տնտեսագետի մոտ առաջին հարցը, որ առաջանում է պլանի գերակատարման մասին լսելուց հետո, իհարկե, հետևյալն է՝ արդյոք ցածր չի եղել այդ պլանը։ Այսպես, 2019 թվականի համար Պետական բյուջեի հարկային եկամուտները պլանավորվել էին շուրջ 1 տրիլիոն 401 միլիարդ դրամ, որից 1-ին եռամսյակի համամասնությունը՝ համաձայն ՀՀ կառավարության 28 դեկտեմբերի 2017 թվականի Ա 1717-Ն որոշման, սահմանվել է 285,1 միլիոն դրամ, կամ տարեկան պլանի 20 տոկոսը։

Այն, որ 2019 թվականի բյուջեն, հատկապես՛ եկամուտների մասով, կազմվել է վերապահումներով, թերևս, Ազգային ժողովում այդ փաստաթղթի քննարկման ժամանակ հաստատել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2019 թվականի բյուջեն իներցիոն է, և ակնկալիքներն ավելի մեծ են։

Այս մասին մենք նախկինում ծավալուն մի վերլուծություն ենք հրապարակել «Բյուջե 2019-ի «համն ու հոտը»։ Կառավարությունը զգուշավո՞ր է դարձել» վերնագրով, որտեղ բյուջեն համարել էինք ոչ միայն իներցիոն, այլև զգուշավոր։ Այդ գնահատականի համար հիմք էր հանդիսացել նախորդ տարիներին արձանագրված 7.5 և 5.2 տոկոսանոց տնտեսական աճը, որը, բնականաբար, պետք է հանգեցներ ավելի շատ հարկերի գեներացման, իսկ 2019 թվականի բյուջեի նախագիծն այս առումով կազմվել էր վերապահումներով, հետևաբար, ի սկզբանե 1-ին եռամսյակի համամասնությունը կամ նույն ինքը՝ պլանային ցուցանիշը, համեմատաբար ցածր է եղել։

Հենց այս մասին էր ապրիլի 4-ին կայացած կառավարության նիստում բարձրաձայնում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ հարկերի նման ավելացումը պայմանավորված է տնտեսական զարգացումներով, որը, իհարկե, դուր չեկավ ՊԵԿ նախագահին, և արդյունքում՝ փոքրիկ բանավեճ առաջացավ Ջանջուղազյանի և Անանյանի միջև՛ ընդհուպ հասնելով պետական ֆինանսների կառավարումը ձախողելու վերաբերյալ մեկնաբանության։

ՀԱՅԿ ԲԵՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930