Ներկայացնում ենք ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ Մարտի 1-ի գործով տված ցուցմունքը։
Առաջարկում եմ պատմել՝ 2008թ. փետրվարի 23-ին կամ դրանից հետո՝ մինչեւ մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում, ՀՀ նախագահի կողմից հրավիրված որեւէ խորհրդակցության մասնակցել եք, թե ոչ։ Եթե այո, ապա ներկայացրե՛ք հրավիրած խորհրդակցության հանգամանքները, մասնավորապես՝ ովքե՞ր են մասնակցել, ո՞րն է խորհրդակցություն հրավիրելու անհրաժեշտությունն ու նպատակը, ի՞նչ հարցեր ու խնդիրներ են քննարկվել խորհրդակցության ընթացքում, ի՛նչ որոշումներ են կայացվել, ի՞նչ հանձնարարականներ են տրվել թե՛ ՀՀ ոստիկանությանը եւ թե՛ այլ պետական մարմիններին, այդ թվում՝ ՀՀ զինված ուժերին, եւ ինչպիսի՞ն պետք է լիներ համագործակցությունը նշված մարմինների միջեւ դրված առաջադրանքները կատարելու համար։
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախագահական նստավայրում խորհրդակցության մասնակցել եմ, եւ դա տեղի է ունեցել փետրվարի 23-ին։ Նշված խորհրդակցությանը նախագահ Ռ. Քոչարյանը հրավիրել էր ուժային կառույցների ղեկավար կազմերը, ես մասնակցել եմ խորհրդակցությանը իմ տեղակալների հետ։ Նախագահի մտավախությունն էր ստեղծված իրավիճակը, որպեսզի բախումներ տեղի չունենան, եւ քանի որ Զինված ուժերից տեղեկություններ կային, որ միացել են ցուցարարներին, այդ թվում՝ ՊՆ փոխնախարարներ Գագիկ Մելքոնյանն ու Մանվել Գրիգորյանը, ուստի նախագահի պահանջն էր, որ սպաները չխառնվեն ներքաղաքական իրադարձություններին կամ էլ դուրս գան համակարգից եւ նոր մասնակցեն քաղաքական իրադարձություններին, պահանջում էր պահպանել չեզոքություն։ Այլ խորհրդակցություն չեմ հիշում, որ այդ ընթացքում տեղի ունեցած լինի։
ՀԱՐՑ. Հիշյալ ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցող հետընտրական զարգացումների եւ տիրող իրավիճակի ներքաղաքական լարվածության մասին Դուք ո՞ւմ եք զեկուցել։ Ի՛նչ հաճախականությամբ եւ ի՞նչ հանձնարարություններ եք ստացել։
Կարդացեք նաև
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւան քաղաքում ստեղծված իրավիճակի մասին զեկուցել եմ ե՛ւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, եւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Քանի որ ցուցարարները հաճախակի երթեր էին կազմակերպում, որի ընթացքում ցուցափեղկերն էին կոտրում, եւ բախումներ էին լինում քաղաքացիների հետ. ընդամենը դա է եղել զեկուցման առարկան։ Իսկ ինչ վերաբերում էր մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրականացված միջոցառմանը, ապա այդ մասին ես զեկուցել եմ միայն նախագահ Ռ. Քոչարյանին, վարչապետին չեմ զեկուցել։ Նախագահին զեկուցել եմ, որ ԱԱԾ ղեկավարից ինֆորմացիա եմ ստացել Ազատության հրապարակում զենք-զինամթերքի կուտակման մասին եւ հանձնարարել եմ ուսումնասիրել ստացված տեղեկատվության հավաստիությունը։ Եթե հաստատվի, ապա պետք է մտնենք, տեղազննում կատարենք եւ հայտնաբերենք դրանք։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ինձ ասել է, որ իրեն Գորիկ Հակոբյանը զեկուցել է այդ մասին, որից հետո հետաքրքրվել է, թե ինչպես են իրականացնելու տեղազննումը, որ բախումներ չլինեն, եւ ես պատճառաբանել եմ, որ տեխզննման գնալու ենք առանց զինվածության եւ առանց հատուկ միջոցների, այն կատարելու է Սաշա Աֆյանը, որն այդ օրերին միշտ շփվել է ցուցարարների հետ եւ կարողանում է կոնտակտի մեջ մտնել նրանց հետ։ Իմ հիշելով՝ եթե չեմ սխալվում, Ազատության հրապարակի միջոցառմանը մասնակցելու են նաեւ Ազգային անվտանգության մի քանի ծառայողներ՝ որպես հավելյալ օգնական ուժեր՝ եթե չեմ սխալվում, Ազատության հրապարակի միջոցառմանը մասնակցելու են նաեւ Ազգային անվտանգության մի քանի ծառայողներ՝ որպես հավելյալ օգնական ուժեր:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում