ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Լիլիթ Մակունցը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է եկամտահարկից փոխհատուցել աշխատող ուսանողների ուսման վարձը, ընդ որում՝ ոչ միայն հիմնական աշխատողների, այլ նաև քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող ուսանողների վարձավճարները:
Նախագիծն առաջիկայում քննարկվելու է կառավարությունում, այնուհետև Ազգային ժողովում, գուցե լինի նաև հանրային քննարկում ոլորտի մասնագետների հետ: Եվ եթե այն ընդունվի և Հարկային օրենսգրքում լրացումները կատարվեն, ապա պետությունը կպարտավորվի վճարել նաև միջնակարգ մասնագիտական և տեխնիկական ուսումնական հաստատությունում վճարովի սովորող և աշխատող ուսանողների վարձավճարները: Գումարները կվերադարձվեն ուսումնական տարվա կիսամյակի ավարտից հետո յուրաքանչյուր ուստարվա համար սահմանված ՄՈԳ-ի շեմը հաղթահարելու դեպքում:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է, որ կրթության ոլորտում կայացված որոշումների մեծ մասը անշրջելի են, և առաջին հայացքից բարի այս մտադրությունը նաև ռիսկեր է պարունակում:
Խաչատրյանը նշում է, որ այս նախագիծը մղելու է նաև մնացած ուսանողներին ևս աշխատանք գտնել: «Այս պարագայում ստացվում է ՝ բարձրագույն կրթություն՝ աշխատանքի դիմաց: Գնում ենք, աշխատում, գումարը վճարում ենք որպես ուսման վարձ և դիպլոմ ենք գնում: Եթե ֆինանսների նախարարությունը համարում է, որ այնքան փող կա, որ եկամտահարկը կարելի է այդ նպատակով օգտագործել, գուցե այլ կերպ վարվեն. այն փոխանցվի բյուջե, և դրա հաշվին ավելանան բուհերում անվճար տեղերը», – նշում է Խաչատրյանը:
Կարդացեք նաև
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում