Կարծում եմ՝ ճիշտ չէ Քաղաքացու օրվա կապակցությամբ քննադատել միայն նախկին իշխանություններին։
Իբր ներկաներն ինչ արեցին։ Քաղաքացու օրը էստոնիայում ցույց են տալիս տաղանդավոր մարդկանց, այդ տարվա մեծ գործեր արած քաղաքացիներին, վերջում էլ երկրի մշակույթի եւ ՆԳ նախարարները մեդալներ ու պարգեւներ են հանձնում հատուկ ժյուրիի ընտրյալներին։ Ճիշտ է, մենք մշակույթի եւ ՆԳ նախարարներ չունենք, բայց տաղանդավոր մարդիկ էլ հո շա՛տ ունենք։ Ո՞ւր էին այդ մարդիկ Քաղաքացու օրը, ինչո՞ւ խորոված չէին ուտում Փաշինյանի հետ։
Էն անտաղանդ սազանդարներին էլ որ փողոցներում «չզռզռացնեին», տպավորություն կստեղծվեր, որ հայերը մի կտոր հաց կերան Մաշտոցի պողոտայում եւ, քանի որ «ռազմախի» հարց էր, 124 միլիոնի հաշիվ փակեցին։
Մենք Փաշինյանի կառավարությանն առաջարկում էինք ՀՀ քաղաքացու օր հռչակել մեր հայտնի օրերից մեկը, Սահմանադրության օրը, օրինակ։ Չլսեցին։ Ես նույնիսկ գրեցի՝ քաղաքացու օր թող դառնա մեր թիվ 1 կապույտ անձնագրի հանձնման օրը։ Այդ անձնագիրը, եթե չեմ սխալվում, Լեւոն Տեր-Պետրոսյանին են տվել, բայց ոչինչ, կարեւորն այս դեպքում ՀՀ քաղաքացու անձնագիրն է։ Ինձ էլ չլսեցին։
Կարդացեք նաև
Մարդիկ որոշել էին տոնն իրենցով անել եւ «հեղափոխական» ապրիլի վերջին շաբաթ օրը պատմության մեջ մտնել։ Եվ այնքան հաստատ էին որոշել, որ ընկան պատմության մեջ։ Հիմա գոնե հասկացան, որ չի կարելի ուրիշին նսեմացնելու գնով վսեմանալ։ Կերա՞ք Մաշտոցի խորովածը, անուշ լինի, իսկ ո՞ւր մնացին Քաղաքացու օրն ու քաղաքացին։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Այս հոդվածում, ինչպես ասում են, կարմիր թելով, անցնում է մի միտք, այն է՝ “Ինձ էլ չլսեցին” և “տոնն իրենցով արեցին”։ Հարգելի հեղինակ, կարևորն այն է, որ մենք սովորենք կարևորել ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ասվածը և գնահատել այն, առնվազն, սեփական շահերից ոչ պակաս։ Մենք ազգովի քաղաքացի դառնալու խնդիր ունենք, քանի որ սովոր ենք ապրել “եղունգ ունես, գլուխդ քորի” սկզբունքով։ Իսկ ինձ փողոցում կանգնեցրեց անծանոթ մի կին, որը 18 տարի ապրելով Գերմանիայում, վերադարձել է Հայաստան և հույսով լցված ուզում է մասնակից լինել բարեփոխումներին։ Նրա հուզական մակարդակը այնքան բարձր էր, նրա փաստարկները այնքան համոզիչ, որ ինչ կերան, կամ ինչպես երգեցին երեխաները փողոցներում բոլորովին կարևոր չէր։ Ռուսական մի լավ առակ կա՝ “А слона-то я и не приметил” – “Իսկ փղին ես այդպես էլ չնկատեցի”։ Հարգելի հեղինակ, Դուք չնկատեցիք փղին, կամ պարզապես, ինչ-ինչ պատճառներով չուզեցիք նկատել․․․ Դուք Քաղաքացի դառնալու խնդիր ունեք։