Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, այժմ իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող Ռուբեն Մելիքյանը կառուցվածքային առումով շատ տարբերություններ չի տեսնում նախորդ ու ներկա իշխանությունների օրոք մարդու իրավունքների ոտնահարումների հարցում։ Նա կարծում է, որ Հայաստանում այսօր քաղաքական դրդապատճառներով հետապնդումների ենթարկվող անձինք կան, այդ հարցում ունի մտահոգություններ, բայց ձեռնպահ Է մնում հայտարարելուց, որ մենք այսօր ունենք քաղբանտարկյալներ։
– Մենք հիմա ունե՞նք քաղաքական բանտարկյալներ։
– Ես՝ ինքս, անկախ նրանից, թե ես պաշտոնյա կհանդիսանամ ապագայում, թե ոչ, իմ խոսքի նկատմամբ շատ պահանջկոտ եմ։ Եվ ես չեմ պատրաստվում հիմա հայտարարել, որ մենք այս պահին ունենք քաղաքական բանտարկյալներ։ Ես կհայտարարեմ, որ ունենք մարդիկ, որոնց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը խիստ կասկածելի է:
– Օրինակ՝ ովքեր:
Կարդացեք նաև
– Էն բոլոր մարդիկ, որոնք եղել են նախկին իշխանությունների մաս, խոսքը վերաբերում է բոլորին, չեմ ուզում հնչեղ անուններ ասել: Շատ հետաքրքիր էր, որ վերջերս գործող իշխանությունների նկատմամբ երբ սկսվեց քրեական հետապնդում, մեր իրավապաշտպան շատ կառույցներ սկսեցին փաստարկներ բերել, որ գիտեիք, գործ է կարվում եւ այլն: Եթե մեր իրավապաշտպան կառույցները գտնում են, որ դա այսօր հնարավոր է, ապա ինչո՞ւ դա հնարավոր չէ այլ անձանց նկատմամբ:
– Տեղյակ եք՝ այս մեկ տարվա ընթացքում Եվրոպական դատարան Հայաստանից ուղարկվող դիմումներն աճե՞լ են, թե՞ նվազել, եւ ի՞նչ գործերով են հիմնականում դիմել:
– Գիտե՞ք որն Է խնդիրը, նախ Եվրոպական դատարան ավարտուն գործերով դիմումները հիմնականում տրվում են այն ժամանակ, երբ ներպետական բոլոր միջոցները սպառվում են, եւ այդպիսի իրավիճակներ մենք շատ չունենք այս պահի դրությամբ:
Բայց, իհարկե, մենք ունենք նաեւ դեպքեր, օրինակ՝ միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ որոշում, եւ դրա մասին հրապարակավ է հայտարարվել, խոսքը վերաբերում Է «Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի» գործին: Այսինքն՝ կարծում եմ, որ Եվրոպական դատարանը՝ որպես իրավունքների պաշտպանության կարեւոր ատյան, շարունակում Է իր արդիականությունը պահպանել: Ուղղակի մենք պետք է միշտ հիշենք, որ Եվրոպական դատարանն իրենից ներկայացնում Է լրացնող մեխանիզմ, այսինքն՝ լրացնում Է մեր ներպետական մեխանիզմներին: ԵԴ-ն այն ատյանն Է, որտեղ հարցերը կարող են բարձրացվել բացառապես, երբ որ ներպետական միջոցները սպառված են, կամ հիմնավորվում Է, որ պետական միջոցներն արդյունավետ չեն:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում