Հայաստանի ռազմական ծախսերը 2018թ. նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 33%-ով՝ կազմելով 609մլն դոլար: Այս մասին ասվում է Խաղաղության հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI)՝ աշխարհում ռազմական ծախսերի վերաբերյալ զեկույցում:
Ընդհանուր առմամբ զեկույցում նշվում է, որ աշխարհում 2018թ. ռազմական ծախսերն ավելացել են 2.6 մլրդ դոլարով՝ հասնելով 1822 մլրդ-ի: Իրենց կատարած ռազմական ծախսերով առաջին հնգյակի մեջ են մտնում ԱՄՆ-ը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը և Ֆրանսիան: Նրանց բաժին է ընկնում աշխարհում ռազմական ծախսերի 60%-ը:
Ռուսաստանը 2006թ. հետո առաջին անգամ դուրս է մնացել SIPRI-ի հնգյակից՝ հայտնվելով վեցերորդ տեղում: Նախորդ տարվա համեմատ 2018թ. նրա ռազմական ծախսերը նվազել են 3.5%-ով՝ կազմելով 61.4 մլրդ դոլար:
Թուրքիայի ռազմական ծախսերը նախորդ տարվա համեմատությամբ աճել են 24%-ով, հանսելով 19 մլրդ դոլարի: Իրանը, ընդհակառակը, ռազմական ծախսերը կրճատել է 10%-ով (13.2 մլրդ դոլար):
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ