Երեւանում այսօր աշխատանքն է սկսելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Մասնակցելու են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի վարչապետերը, փոխվարչապետերը։
Քննարկվելիք հարցերի թվում են ԵՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման հնարավորությունները, առեւտրաշրջանառությունը, մաքսային ոլորտում գործակցությունը, տնտեսական հարաբերությունները։ Շոշափվելու է նաեւ ԵՏՄ անդամ երկրների միջեւ առցանց առեւտրի հնարավորությունը։
Հիշեցնենք, որ Երևանում ապրիլի 29-ին էլ կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխվարչապետերը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև