Քիչ առաջ Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Խաչմերուկում բախվել են երկու ավտոմեքենաներ։
Շտապօգնության բժիշկն ասաց, որ «Մերսեդեսի» վարորդը գանգուղեղային տրավմա է ստացել, վնասվել է նաև ոտքը։
«Այլ լուրջ տուժածներ չկա, վնասվածք ստացած վարորդը հրաժարվում է շտապօգնության հետ հիվանդանոց տեղափոխվել»,- ասաց բժիշկը։
Կարդացեք նաև
Դեպքի ականատեսներն ու Մերսեդես մակնիշի մեքենայի վարորդն ասացին, որ լուսացույցի կարմիր լույսի տակով էր փորձում անցնել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ