Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 29-ին հանդիպել է ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նրանք քննարկել են Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանը և Արցախի միջազգային ներգրավվածության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Ա.Բեգլարյանը Նախագահ Սարգսյանին հակիրճ ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, արդյունքներն ու ծրագրերը: Նրանք քննարկել են նաև «Երևան իմ սեր» հիմնադրամի՝ մարդու իրավունքներին առնչվող որոշ ծրագրեր Արցախում ևս իրականացնելու հնարավորությունները:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ