Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողան. Պարոն Մակրոն, Ֆրանսիայում ապրող շուրջ 700 հազար հայերին ուղերձ հղելը բնավ չի փրկելու քեզ

Ապրիլ 29,2019 20:00

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին՝ առաջ քաշելով արխիվները բացելու թուրքական հերթապահ կոչերը։

«Հայերի տեղահանությունը ոչ ցեղասպանություն էր, ոչ էլ մեծ աղետ։ Այն սոսկ մի ցավալի իրադարձություն է, որը տեղի է ունեցել մեկ դար առաջ շատ ծանր պայմաններում»,- հայտարարել է Էրդողանը, ապա անդրադարձել Թուրքիային մեղադրողներին:

«Թուրքիային մեղադրողներին հիշեցնում ենք, որ նրանք պատասխանատու են 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմներում զոհված 70 մլն մարդկանց համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պիտի որ դա լավ իմանա։ Պարոն Մակրոն, Ֆրանսիայում ապրող շուրջ 700 հազար հայերին ուղերձ հղելը բնավ չի փրկելու քեզ։ Քաղաքականության մեջ նախ սովորիր լինել ազնիվ»,- հորդորել է Թուրքիայի նախագահը:

Աղբյուր`    ermenihaber.am/Gazeteguncel

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930