Լրահոս
Օրվա լրահոսը

«1 տարի Փաշինյանին հարցնում եմ՝ ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը». Գագիկ Սարուխանյանը պատասխանի է սպասում

Ապրիլ 29,2019 19:07

«Մեկ տարի Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմակիցներին հարցնում եմ՝ ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, որ ինքը սխալ էր, իսկ Նիկոլը ճիշտ: Մեկ տարի չեմ լսում հարցիս պատասխանը, հիմա ստիպված Սերժ Սարգսյանին եմ հարց ուղղում՝ ի՞նչ նկատի ունեիր»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԻՄ անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը: Ապա նա դժգոհեց այն փաստից, որ մեկ տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը համառորեն չի արտասանում «Արցախ» բառը, այլ ասում է «Լեռնային Ղարաբաղ» («Ղարաբաղ» թուրքերեն նշանակում է «սեւ այգի»):

Գագիկ Սարուխանյանին չի գոհացնում նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը. «Դեռ Սերժ Սարգսյանի օրոք էին Միհրան Պողոսյանի գործերը վատ, դեռ այդ ժամանակ պետք է դատվեր: Բա Մանվել Գրիգորյանը: 25 տարվա վատ կյանքն այդ երկու գեներալնե՞րն էին ապահովել, բա մնացա՞ծը: Սերժ Սարգսյան ազատ ման է գալիս, կուսակիցները՝ մասնակցում ընտրությունների ու չանցնում: Ո՞ւր է խոսք տված անցումային արդարադատությունը, որը պետք է վայրագություններին գնահատական տար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930