Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետը, եթե Կարապետ Գուլոյանի օգնականի դեմ դատը շահի, գումարներն ուղղելու է այդ նույն օգնականի դպրոցի բարեկարգմանը

Ապրիլ 29,2019 19:00

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր պատասխանելով հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի օգնական Հերմինե Ադամյանին դատի տալու գործընթացը, ասաց, որ հայցը պարունակում է շուրջ 60 դրվագ եւ մինչ այս պահն արդեն մեկ դատական նիստ է տեղի ունեցել:

Ասաց, որ օգնականին դատ է տվել համացանցում եւ սոցիալական կայքերում իրեն զրպարտելու եւ վիրավորելու փաստով. «Այսինքն՝ պատեհ, անպատեհ, այդ սուբյեկտը իմ արժանապատվությունը, իմ քաղաքական համբավը արատավորելու, ցեխոտելու ճանապարհով քննադատության քողի ներքո արտահայտություններ է արել, որոնք որ, օրենքով սահմանված կարգով, դատարանից խնդրել եմ գնահատական տալ, ինչպես նաեւ փոխհատուցել նյութական տեսքով, ինչը կուղղվի այն դպրոցի բարեկարգմանը, որտեղ ավարտել է տվյալ անհատը»:

Մարզպետն ասաց, որ համոզված է՝ հայցը շահելու է եւ այն նախադեպ է լինելու բոլոր այն անձանց համար, որոնք որ առողջ, կառուցողական քննադատության փոխարեն մարդկանց պիտակավորում են, անձնական վիրավորանք են հասցնում:

Մանրամասները՝ տեսանյութում

«Արմենպրես»-ի մամուլի սրահում Կոտայքի մարզպետն անդրադարձավ նաեւ իր եւ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի միջեւ եղած անհամաձայնությանը, ըստ որի Աբովյանի քաղաքապետը հրաժարվել է գումարներն ուղղել Աբովյանում երկու վթարային հանրակացարանների բարեկարգմանը, եւ փոխարենը այգին բարեկարգելու ծրագրեր է մշակել:
Այս առնչությամբ մարզպետն ասաց, որ իր քաղաքական գործունեության ընթացքում պետական ու հանրային շահը ամեն ինչից վեր է.«Համայնքի ղեկավարների հետ հարաբերվելիս, ես, բացառապես, առաջնորդվում եմ Սահմանադրությամբ, ՏԻՄ օրենքով, Հողային օրենսգրքով: Այսինքն՝ եթե մենք խնդիր ունենք ազգային կառավարման գործում խնդիր ունենք բավականին խոսուն փաստերի հետ, ինչը վեր ենք հանել վերջին շրջանում պլանային, վարչական հսկողության արդյունքներով, ապա որեւէ անձ, որեւէ անձնական հարաբերություն ինձ չի կաշկանդում դրան տալ իրավական գնահատական: Բայց, միեւնույն ժամանակ, մենք շարունակում ենք աշխատել քաղաքապետի մոտ, քանի որ նրա լիազորությունները լրանում է այս տարվա հունիսին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կոտայքի մարզպետն այսօր նաեւ խոսեց մարզում իրականացվող ծրագրերից: Ասաց, որ այս տարի 72 ծրագիր են պատրաստվում իրագործել՝ 4 միլիարդ դրամի արժողությամբ, որը կընդգրկի մարզի բոլոր 67 համայնքները: Ասաց նաեւ, որ մի քանի համայնքապետերի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել՝ յուրացումների,չարաշահումների ու հողեր զավթելու համար: Ըստ Ռոմանոս Պետրոսյանի, համայնքապետեր կան, որոնք իրենց եւ հարազատների անուններով 100 հեկտարներով հողեր ունեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930