Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բնությանը վերադարձնում ենք այն, ինչ վերցրել ենք», Բաբկեն Խաչատրյան

Ապրիլ 29,2019 18:51

Ապրիլի 28-ին կայացավ «Greenifying The Homeland» ցուցահանդես-ծառատունկի բացումը, որն իրենից ներկայացնում է բարեգործական միջոցառում՝ բնապահպանական նկատառումներով: Twinz ընկերությունը, համագործակցելով «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի և ՀԲԸՄ Հայաստանի հետ, կազմակերպել է առանձին ծառատեսակների և տնկիների ցուցադրություն-վաճառք՝ համադրված Twinz ապրանքանիշի հայկական արտադրության փայտե ձեռագործ ակնոցների ցուցադրություն-վաճառքի հետ, որն ավարտվելու է ծառատունկով:

«Գաղտնիք չէ, որ էկոլոգիան աշխարհում, իսկ մասնավորապես՝ Հայաստանում, վտանգված է՝ կանաչ գոտիների և անտառների սակավության պատճառով։ Բնափայտ օգտագործողներն ու սպառողներն անուղղակի վնաս են հասցնում շրջակա միջավայրին, ինչի արդյունքում տարեցտարի սակավանում են անտառածածկ գոտիները»,-ասում է Twinz ընկերության հիմնադիր Բաբկեն Խաչատրյանը, ով նույնպես հանդիսանում է բնափայտ օգտագործող և համարում է, որ պետք է բնությանը վերադարձնել այն, ինչ վերցնում ես:

Հենց այս նպատակով էլ Twinz բրենդն ընտրել է ծառատունկի և կանաչապատման ուղղությունը՝ հանդես գալով շարունակական նախաձեռնությամբ։ Բրենդը, որը հիմնադրվել է որպես էկոլոգիապես մաքուր, ձեռագործ ակնոցների դիզայնի և արտադրության արվեստանոց, յուրաքանչյուր վաճառված ակնոցի շահույթից մեկական ծառ է տնկելու Հայաստանում՝ դրանով ընդգծելով ընկերության մտահոգությունը էկոլոգիական աղտոտվածության հանդեպ և թողնելով որոշակի դրական ազդեցություն՝ բնապահպանության գործում։

Քանի որ այս տարի լրանում է ցեղասպանության 104-րդ տարելիցը, միջոցառման ավարտին տնկվելու են 104 ծառեր՝ մի մասը Երևանում՝ Մաշտոցի պուրակում և Խաչքարերի պուրակում, մյուս մասը Գյումրու «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կենտրոնում:

«Էկո արտադրանքը, ըստ մեր համոզման, չի կարող դեմ լինել բնությանը: Մենք որդեգրել ենք ծառատունկի սկզբունքը, այսինքն՝ գնելով մեկ ակնոց, տնկում ես մեկ ծառ», – ասում է Բաբկեն Խաչատրյանը:

Ցուցահանդեսի ժամանակ «Էյ Թի Փի» հիմնադրամը ներկայացրել է յոթ տեսակի ծառեր՝ մշտադալար բույսեր, դեկորատիվ և պտղատու ծառեր, ինչպես նաև թփեր:

Նշենք, որ ցուցահանդեսը մինչև մայիսի 4-ը բաց է լինելու AGBU 1-ին հարկում, որից հետո կկազմակերպվի ծառատունկը: Նախատեսվում է միջոցառումը դարձնել ամենամյա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930