Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դավիթ Սանասարյանը պատրաստվում է ինձ բողոք ներկայացնել». Արման Թաթոյան

Ապրիլ 29,2019 16:35

«Դավիթ Սանասարյանի հետ խոսել եմ, ինչպես նաև՝ նրա փաստաբանի: Գիտեմ, որ նրանք պատրաստվում են ինձ բողոք ներկայացնել: Երբ կներկայացնեն իր գործի առնչությամբ բողոքը, կդիտարկեմ այն: Դրանից հետո միայն կարծիք կհայտնեմ»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նկատառմանն ի պատասխան, թե ԱԱԾ պետն իրավունք ունի՞ նախաքննության փուլում համոզմունք հայտնել, որ Սանասարյանի գործն ուղարկվելու է դատարան, Արման Թաթոյանն ասաց, որ գնահատական չի հնչեցնի, մինչեւ բողոքը չուսումնասիրի. «Այսպես թե այնպես, ես ինչ-որ գործընթաց եմ սկսելու, բայց պայմանավորվել ենք՝ պետք է բողոքը ներկայացվի, որպեսզի ես արձանագրեմ, թե իրենց պահանջը որն է: Դրանից հետո միայն կնախանշվեն իմ գործողությունները»:

Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի լիազորությունները կասեցրած Դավիթ Սանասարյանը «Հեմոդիալիզի գործով» մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին ապօրինի միջամտելու եւ օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու համար:

https://www.facebook.com/aravot.am/videos/586292825198228/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930