Հունիսի 1-ից 8-ը Ֆիջիում կայանալիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանից կմասնակցի չորս տղա եւ մեկ աղջիկ: Մրցահարթակ կմտնեն +87 կգ քաշային Արփինե Դալալյանը, 73 կգ Արմեն Գրիգորյանը, 81 կգ Ռաֆիկ Հարությունյանը, 89 կգ Կարեն Ավագյանը եւ +109 կգ Վարազդատ Լալայանը:
Ծանրորդները մինչեւ աշխարհի առաջնությունը երկու ուսումնամարզական հավաք կանցկացնեն եւ մայիսի 30-ին կմեկնեն մրցավայր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ