Մարտի մեկի հայտնի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի պահպանման առնչությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում խնդիրներ են արձանագրվել: Լրագրողների հետ զրույցում այսօր ՄԻՊ Արման Թաթոյանն ասաց. «Պաշտոնյաները, հատկապես՝ հանցավորության դեմ պայքարի ոլորտի պատասխանատուները, պետք է զգույշ լինեն իրենց հայտարարություններում, այլապես դա կվնասի գործին: Խնդիրը հիմա էլ է առկա, ուստի բոլորին կոչ կանեմ պահպանել անմեղության կանխավարկածի սկզբունքը»:
Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի պահման պայմաններին, Արման Թաթոյանը հայտնեց, որ Քոչարյանը ՔԿՀ-ի ծառայողների վերաբերմունքի հետ կապված դժգոհություններ չունի. «Իր խցում մեկ անգամ եմ եղել, իսկ այցելել եմ մի քանի անգամ։ Սովորական խուց է, առանձնահատուկ բան չկա»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/586292825198228/
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ