Լրահոս
Օրվա լրահոսը

«Ականջիս հասել է, որ սա գնահատվում է որպես պաշտպանական տակտիկա՝ ձգձգելու Հայաստան հասնելը». Զեյնալյանը՝ Միհրան Պողոսյանի մասին

Ապրիլ 29,2019 14:20

Այսօր հրավիրված ասուլիսում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց 2019-ի առաջին եռամսյակի հաշվետվությունը:

Լրագրողները հետաքրքրվեցին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գործից: Նախարարը պատասխանեց, որ նա ձերբակալվել է եւ մինչեւ Հայաստան հասնելը իրացրել է իր իրավունքը՝ քաղաքական ապաստան հայցելու Ռուսաստանից. «Ինչպես կլուծվի դա՝ Ռուսաստանի սուվերեն իրավունքն է՝ կբավարարի՞, թե՞ կմերժի դիմումը: Ականջիս հասել է, որ սա գնահատվում է որպես պաշտպանական տակտիկա՝ ձգձգելու Հայաստան հասնելը, մինչեւ բավարարումը կամ մերժումը կստացվի: Մերժումը ստացվելու դեպքում Վերաքննիչ դատարան, եւ այլն…բողոքարկում ամբողջ ընթացքում, որպեսզի ավելի ուշ հանձնվի Հայաստանին: Բայց դա ՌԴ-ի սուվերեն իրավունքն է՝ գնահատական տալու այդ դիմումին: Իսկ քաղաքական ապաստան խնդրելու իրավունքն էլ անձինն է, ով դիմել է: Թե դա որքան է հայրենասիրական, որքան է բարոյական, դա արդեն սուբյեկտիվ գնահատականների արդյունք է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930