Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանի կողմից որեւէ մտահոգության մասին ՀՀ ՄԻՊ-ը դիմում չի ստացել

Ապրիլ 29,2019 13:49

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Միհրան Պողոսյանից որեւէ դիմում չի ստացել, ուստի չի հետաքրքրվել ՌԴ-ում նրա պահման պայմանների կամ այլ խնդիրների մասին:

Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ Միհրան Պողոսյանի կողմից որեւէ մտահոգության մասին տեղեկություններ չունի. «Կզբաղվեինք, եթե դիմում լիներ նրա կամ փաստաբանի կողմից»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, որն օրերս կալանավորվել է ՌԴ-ում, հայտնի «օֆշորի գործով» մեղադրվում է առանձնապես խոշոր չափի գույքի յուրացում կամ վատնում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Ինչ վերաբերում է փաստին, որ Միհրան Պողոսյանը ՌԴ իշխանությունից քաղաքական ապաստան է խնդրել, Արման Թաթոյանը հրաժարվեց գնահատական հնչեցնել՝ քաղաքական հետապնդման տարրեր առկա՞ են, թե ոչ: Ըստ Արման Թաթոյանի՝ այդ հարցը ՄԻՊ լիազորությունների տիրույթում չէ. «Նա կալանավորված է՝ ՀՀ-ին արտահանձնվելու գործընթացի համար: Դա օրենքով նախատեսված ընթացակարգ է: Իսկ թե Ռուսաստանում ինչ որոշում կկայացնեն քաղաքական ապաստան տրամադրելու առնչությամբ, դա այլ ընթացակարգով է սահմանվում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930