Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» շարժման ժամանակ ոստիկանները խախտումներ են թույլ տվել, եղել են բռնության դեպքեր». ՄԻՊ զեկույց

Ապրիլ 29,2019 12:08

2018թ.-ի մարտի 31-ից «Իմ քայլը» շարժման ժամանակ արձանագրված գործընթացը պատմական նշանակության փոփոխություն էր, որը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տվեց  խաղաղ գործողություններում իր կամքն արտահայտել: Այս մասին այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով 2018թ.-ի տարեկան զեկույցը:

Թաթոյանը նշեց, որ ոստիկանների գործողություններում խախտումներ են արձանագրել. «Ոստիկանական բաժանմունքներում արձանագրվել են բռնության դեպքեր: Հաճախ բերման ենթարկելը կրել է ձեւական բնույթ եւ իրականացվել խախտումներով, օրինակ՝ առանց քաղաքացու խախտումը հիմնավորելու»,-տեղեկացրեց ՄԻՊ-ը:

Նա արձանագրեց, որ ըստ տեղեկությունների՝ «Իմ քայլը» ժողովրդական շարժման հավաքների վայրում քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել, մինչդեռ հավաքի վայրում ոստիկանը պետք է տարբերվի քաղաքացուց:

Ըստ Արման Թաթոյանի՝ խնդրահարույց էր նաեւ այն, որ սոցցանցերում ատելության եւ բռնության, սպառնալիքի կոչեր են տարածվել՝ օգտագործելով ոստիկանների խախտումների դեպքերը. «Տարածվում էին տեսանյութեր՝ ոստիկանական ծառայողների արժանապատվությունը նսեմացնելու կոչերով: Սա անթույլատրելի է եւ լարվածության է հանգեցնում: Այդ օրերին նաեւ կեղծ օգտատերերն էին բռնության կոչեր տարածում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930