Shamshyan.com-ը լուր էր հրապարակել, որ Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանը ոստիկանությանը հայտնել էր, որ ապրիլի 27-ին Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում «Քաղաքացու տոնին» նվիրված միջոցառման ժամանակ միջադեպ էր գրանցվել, որին մասնակից են եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սետրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել հարձակվել Ռազմիկ Տոնոյանը վրա և հարվածել:
Լուրի հրապարակումից հետո Ս. Բագրատյանը հերքել է, թե իր մասնակցությամբ որևէ միջադեպ է եղել՝ ընդգծելով, որ այդ ամենը ընդամենը հերյուրանքներ են: Սակայն ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տրամադրության տակ են հայտնվել լուսանկարներ, որոնք հաստատում են Ս. Բագրատյանի և Ա. Սետրակյանի մասնակցությունը միջադեպին: Հրապարակելով լուսանկարները, խորհուրդ ենք տալիս պատգամավորին և գյուղապետին մտածել, թե այս անգամ ինչպես են բացատրելու տեղի ունեցածն ու իրենց արարքը: