Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ամբերդ ամրոց»-ի շինաշխատանքները կասեցվել, այնուհետեւ վերսկսվել են․ «Լուսավոր Հայաստան»

Ապրիլ 27,2019 23:58

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը ապրիլի 23-ին ժամը 16:00-ի սահմաններում հեռախոսազրույց է ունեցել «Ամբերդ» ջոկատի անդամ  Հովիկ Ավետիսյանի հետ, որի ժամանակ Ավետիսյանը արտահայտել է իր մտահոգությունը գերկարևոր մշակութային խնդրի վերաբերյալ:

Հեռախոսազանգից հետո Բաբայանը  խնդրին մանրամասն ծանոթանալու նպատակով Հովիկ Ավետիսյանին  հրավիրել է ԱԺ:

Հովիկ Ավետիսյանի փոխանցմամբ` ինչ-որ սուբյեկտ սեփականաշնորհել է «Ամբերդ ամրոց» պատմամշակույթային արգելոցի պահպանման գոտին և իրականացնում է  շինարարական աշխատանքներ:

«Ամբերդ» ջոկատի անդամները՝ Հովիկ Ավետիսյանը  և իր ընկերները, արգելանոցում հայտնաբերել են ՀՀ մշակույթի նախարարության կողմից չուսումնասիրված գերեզմանոց, որը իրենից ներկայացնում է պատմական արժեք:

Այս խնդրի հետ կապված Հարություն Բաբայանը խոսել է Արագածոտնի մարզպետի հետ, ով նշել է, որ ինքը խնդրին դեռևս ամբողջապես ծանոթ չէ և խոստացել է մանրամասներին ծանոթանալուց հետո կապվել Բաբայանի հետ, սակայն մինչ օրս չի զանգահարել:

Ունենալով դեպքի վայրի նկարները և տեսնելով գերեզմաններից դուրս բերված ոսկորները՝  պատգամավորը  կապ է հաստատել ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանի հետ:

Բաբայանը պարոն Գալստյանի հետ ունեցել է  խոսակցություն, որի ժամանակ էլ վերջինիս խորհուրդ է տվել անձամբ այցելել դեպքի վայր:

Փոխնախարար Գալստյանը  նշել է, որ տվյալ տարածքը չունի պատմական գերեզմանի համար հատկացվող անձնագիր:  Բաբայանը փոխնախարարին առաջարկել է կրկին այցելել և դիտարկել տարածքը, քանի որ հնարավոր է, որ տարածքն իսկապես պատմական արժեք ներկայացնող մասունքներ պարունակի:

Ապրիլի 26-ին Հովիկ Ավետիսյանը, լրագրողների և փոխնախարար Գալստյանի հետ այցելել է «Ամբերդ ամրոց», որի ընթացքում բարձրացված աղմուկի պատճառով շինարարական աշխատանքները ժամանակավորապես կասեցվել են, սակայն հաջորդ օրը կրկին վերսկսվել:

Խնդրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք կապվել պատգամավոր Հարություն Բաբայանի հետ տվյալ հեռախոսահամարով` +37494383175:

 

«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930