Այսօր Շիրակի պետական համալսարանի բակում Քաղաքացու օրվան նվիրված հանրային քննարկմանը ելույթ ունեցավ ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը՝ ներկա գտնվող ԱԺ պատգամավորներին, պաշտոնյաներին նախազգուշացնելով, որ ամեն մի աշխատատեղ փակելով՝ «ապահովում են» արտագաղթը։
«Ոչ թե պետք է պատճառաբանել, որ այս մարդն աշխատանք չի կատարում էս նախարարությունում, էն նախարարությունում, էս կազմակերպությունում, էն կազմակերպությունում, այլ աշխատանքը պետք է լինի պլանավորված ու ծրագրավորված, մարդուն հանձնարարություն տվեք, աշխատանք տվեք, որպեսզի ինքն էլ պատասխանատվություն ու պարտականություն ունենա։
Ես կխնդրեմ, որ Ազգային ժողովը սա հաշվի առնի, եթե դուք ամեն մի հոգուն ազատում եք աշխատանքից, դա նշանակում է ապահովում եք արտագաղթը։ Այսօր Թուրքիայի բնակչությունը 80 միլիոնից ավելի է, Ադրբեջանում՝ 10 միլիոն է, երբ որ 100 տարի առաջ հայերի և ադրբեջանցիների թիվը Հարավային Կովկասում տարբերությունը եղել է 200 հազար։ Այսօր արդեն 5 անգամ ադրբեջանցիներն ավելի շատ են, այս ուղղությամբ պիտի մտածվի»,-ասաց Արտաշես Բոյաջյանը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի