«Մենք համարում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող գործողություններն ապօրինի են եւ հակասահմանադրական»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց «Սահմանադրական իրավունք միավորում» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը:
Հիշեցնենք, որ Մարտի մեկի քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահին առաջադրվել է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք: Հայկ Բաբուխանյանի համար նշյալ մեղադրանքը տարօրինակ է. «Մենք դա ընկալում ենք որպես քաղաքական դրդապատճառներով հետապնդում»:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությանը՝ Հայկ Բաբուխանյանն ասաց, որ իրեն չի գոհացնում Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի ոչ հստակ դիրքորոշումը. «Մեզանից տարածքներ են պահանջում, բայց չեն խոստանում մեզ էլ տարածք վերադարձնել՝ այն դեպքում, երբ մենք ունենք մեզանից բռնազավթված տարածքներ: Բացի այդ, չկա Արցախի կարգավիճակի վերաբերյալ հստակություն: Մենք գտնում ենք, որ Արցախը ՀՀ-ի մասն է»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/679852382470648/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ