«Grand Sport» մարզաառողջարանային համալիրի 50 մետրանոց լողավազանում ավարտվեց լողի Հայաստանի մեծահասակների առաջնությունը:
Մասնակցեցին Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի 14 թիմերի 100-ից ավելի լողորդներ: Արձանագրվեցին բավականին բարձր արդյունքներ: Մասնավորապես, թարմացվեց հանրապետության յոթ ռեկորդ: Սակայն ամենաուրախալին թերեւս այն է, որ «Գրանդ Սպորտ» մարզական ակումբի անդամ Վարսենիկ Մանուչարյանը առաջին անգամ լրացրեց միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա՝ 50 մետր ազատ լողաոճում, իսկ գյումրեցի Կարեն Երանոսյանը 50 մետր բրաս լողաոճում առաջին անգամ լրացրեց սպորտի վարպետի նորմա:
Առաջնության արդյունքներով կձեւավորվեն Հայաստանի հավաքականները, որոնք մոտ ժամանակներս ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում՝ նախապատրաստվելով տարվա կարեւորագույն մեկնարկներին:
Կարդացեք նաև
Առաջնության մեկնարկային օրը Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը շնորhակալագիր հանձնեց «Grand Sport» մարզաառողջարանային համալիրի տնօրինությանը՝ լող մարզաձեւը մասսայականացնելու եւ զարգացնելու ուղղությամբ կատարվող ակտիվ գործունեության համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ