Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ընտանիքը Քյարամի ծննդյան օրվա առիթով Արագածոտն մարզի Արտաշավան գյուղում խաչքար է տեղադրել։
Հուշարձանը չորս հերոսների անունով է` Արմենակի, Ռոբերտի, Քյարամի և Անդրանիկի։
Քյարամ Սլոյանի ծննդյան օրն այսօր է` ապրիլի 27-ին։
Հիշեցնենք, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ ծառայող Քյարամ Սլոյանը իր զինակիցների հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։ Ադրբեջանական հատուկ ջոկատայինների գերազանցող ուժերի ճնշման տակ կապիտան Արմենակ Ուրֆանյանը անձնակազմին հրամայել է հեռանալ առաջնագծից, սակայն շարքայիններ Քյարամ Սլոյանը և Ռոբերտ Աբաջյանը, չենթարկվելով հրամանատարի հրամանին, շարունակել են պաշտպանական մարտը։ 2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանիպետական շքանշանով։ Հազար Փառք քեզ, քաջ զինվոր Քյարամ Սլոյան:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ