Լրահոս
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանի արտահանձնման որոշումն իրականությանը չի համապատասխանում

Ապրիլ 27,2019 16:58

Երեկ երեկոյան մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ՌԴ դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին արտահանձնելու միջնորդությունը։

Մեջբերվում էր Գոռ Աբրահամյանի՝ ապրիլի 23-ին կատարած ֆեյսբուքյան հրապարակումը, որտեղ մասնավորապես նշվում է․ «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում այսօր ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով»։

Ավելի ուշ Գոռ Աբրահամյանն, անդրադառնալով այդ տեղեկատվությանը, գրել է․

Հարգելի լրատվամիջոցներ, խնդրում եմ ուշադիր ընթերցել ապրիլի 23-ի իմ ստատուսը և հղում կատարելու դեպքում մեջբերում անել բառացի։ Այնտեղ խոսվում է էքստրադիցիայի հարցը քննարկելու նպատակով ՌԴ դատարանի կողմից Միհրան Պողոսյանին 40 օրով կալանքի տակ վերցնելու միջնորդությունը բավարարելու մասին։ Այս խնդրի առնչությամբ դրանից հետո որևէ այլ տեղեկատվություն իմ կողմից չի տրվել։

Գոռ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=366012610700256&id=100018745601811

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930