Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք մարտահրավեր ենք նետել կոռուպցիային, հովանավորչությանը»․ Արտակ Զեյնալյան

Ապրիլ 27,2019 16:01

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր Աշտարակի քաղաքային զբոսայգում որդու հետ մասնակցել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման շրջանակում անցկացվող «Իրազեկ քաղաքացի» թեմայով քննարկմանը:

Նախարարը շնորհավորել է ներկաներին օրվա կապակցությամբ և նշել, որ Հայաստանի ժողովուրդը 2018 թվականի ապրիլին իրեն իրական քաղաքացու նման դրսևորեց: «Հայաստանում տարիներ շարունակ իշխանությունը ձևավորվում էր ոչ ժողովրդի կամքով, այն դեպքում, երբ ժողովուրդն է երկրի տերը և նա է որոշում՝ ովքեր են ծառայելու իրեն՝ որպես կառավարիչներ: Մեկ տարի առաջ, երբ ժողովուրդը ոտքի կանգնեց, իշխանափոխությունը եղավ սահմանադրական ճանապարհով, որևէ իրավունք չխախտվեց: Սրանով է դրսևորվում մեր քաղաքացու արժեքը»,- ասել է նախարար Զեյնալյանը և հիշեցրել ընդվզումների ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացու դրսևորած վարքագիծը, որի ընթացքում ոչ մի ծառի ճյուղ չի կոտրվել, որևէ ավտոմեքենա չի վնասվել:

Նախարարի համոզմամբ, սա է քաղաքացու վարքագիծը, սա է երկրի տիրոջ վարքագիծը, սա է այլոց իրավունքները հարգող մարդու վարքագիծը: «Մենք սիրում ենք մեր երկիրը, մենք ուզում ենք, որ այն հարուստ լինի, մեր երկրում լինի աշխատանք, որովհետև մենք նաև աշխատանքով ենք երջանիկ»,- նշել է նախարարը և կարևորել հեղափոխության շարունակականությունը՝ դա կապելով քաղաքացու գիտակցության հետ:

Ըստ նրա, երբ ասում ենք «Մենք ենք տերը մեր երկրի», նշանակում է՝ ամեն հարցում է այդպես: «Եվ մեր երկրի հարստությունը բաղկացած է բոլորիս ունեցած հարստության հանրագումարից: Եթե մենք լավ քաղաքացիներ ենք, ուրեմն պետք է մեր հարստանալով հարստացնենք ընդհանուրը, որը մասնագիտական շրջանակում կոչում են համախառն ներքին արդյունք: Եթե մեր երկրում կառավարիչները կարողանան ապահովել ազատ մրցակցություն, ինքնադրսևորվելու և իրացվելու հնարավորություն, ապա մեզնից յուրաքանչյուրը պետք է օգտվի դրանից: Իսկ մենք որդեգրել ենք այդ քաղաքականությունը»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ հավաստիացնելով, որ Հայաստանում այլևս չեն լինելու անօրինական ընտրություններ:

Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո քաղաքացուն ծառայող իշխանավորներն ապահովել են ազատ, արդար, թափանցիկ ու հավատ ներշնչող ընտրություններ, որի շարունակականությունը ևս ապահովվելու է: «Մենք մարտահրավեր ենք նետել կոռուպցիային, հովանավորչությանը: Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ: Հայաստանը մեր տունն է, իսկ մենք՝ որպես տանուտեր, պետք է ամենալավը ծառայենք մեր ընտանիքին»,- եզրափակել է արդարադատության նախարարը՝ կրկին շնորհավորելով բոլորին Քաղաքացու օրվա կապակցությամբ:

 

  ՀՀ ԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930