Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարի. Նախկին իշխանությունները չեն պրծել, դուք էլ չեք պրծնի իմ ձեռքից

Ապրիլ 27,2019 15:51

Հասարակական գործիչ Վարդգես Գասպարին Մաշտոցի պուրակում, որտեղ տեղի էին ունենում Քաղաքացու օրվա առիթով կազմակերպած միջոցառումները, և քննարկվում էր քաղաքացու իրազեկ լինելու հարցը, կառավարության անդամներին և ԱԺ պատգամավորներին ասաց` նախկին իշխանությունները չեն պրծել ձեռքիցս, դուք էլ չեք պրծնելու։

Ապա պարոն Գասպարին, դիմելով ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանին, ասաց, որ ԱԺ տարբեր հանձնաժողովներին հարց է ուղղել՝ ընդհանրապես չեն էլ պատասխանել. «Չեն էլ ասում` համաձայն են, համաձայն չեն, ասում եմ լավ, մարդիկ են, սովոր չեն ազգային ժողովի իրենց «իմեյլը» ստուգեն, մի հատ էլ ֆեյսբուքով եմ գրում։ Երբ որ խոսքը վերաբերում է հումորներին, արձագանքում են, բայց իմ հարցերին չեք պատասխանում»։

Ասաց, որ հարցեր է գրել պետաիրավական և տնտեսական հանձնաժողովներին, բայց պատասխան չի ստացել։ Ասաց, որ երբ դիմում է ԵԱՏՄ գնումներին մասնակցելու, ասում են` մի կազմակերպություն գրանցեք Ռուսաստանում, որ նրանից գնումն անեն. «Այսինքն` նրանք մեզ չեն համարում մաքսային տարածք, ընդհանուր տնտեսական տարածք»։

Հանձնաժողովն, ըստ Գասպարիի, մակագրել է ՊԵԿ ղեկավարին, որն իր պատասխանում օրենսդրությունն է բացատրել։ «Հարգելիներս, ուզո՞ւմ եք այդ օրենսդրությունը ես ձեզնից լավ բացատրեմ, ես ասում եմ՝ դա չի կիրառվում։ Դուք հեքիաթ եք գրում, ուզում եմ ասել, եթե պատասխանում էլ են, զուտ «պտիչկա» դնելու հարց է։ Նույնը` ավագանիին։ Ցավոք սրտի, ես տեսնում եմ այն խզումը, որը տարին չբոլորած, իշխանությունն ունի քաղաքացիների հետ»։

Հայկ Կոնջորյանն ասաց, որ նախ շնորհակալություն է հայտնում պարոն Գասպարիին «պահանջատեր քաղաքացու մաստեր կլասի համար», որն այսօր արեց, ապա Գասպարիին հրավիրեց եկող շաբաթ ԱԺ` հանդիպելու տվյալ հանձնաժողովների ղեկավարների հետ և հարցադրումներն անելու. «Կարծում եմ, քաղաքացու կապը ազգային ժողովի հետ չպետք է սահմանափակվի միայն նամակագրությամբ և «պտիչկա» դնելու տրամաբանությամբ»։

 

Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930