Այսօր Քաղաքացու օրվա առիթով, որի հիմնական միջոցառումները կազմակերպվել էին Մաշտոցի պողոտայում, ինչի համար պողոտան փակ էր և երթևեկություն չկար, քաղաքացիները մանղալը դրած` խորոված էին անում։
Պարոն Փաշինյան, խորովածը սառեց, վարչապետին խորոված ուտելու էին հրավիրում քաղաքացիները։ Վարչապետ Փաշինյանն այդ ժամանակ շփվում էր քաղաքացիների հետ, սելֆի անում ու պատասխանում նրանց հարցերին։
Ապա վարչապետը եկավ խորոված ուտելու։ Փաշինյանին ասացին` Իջևանի խոզ է, զգացի` կատակեց վարչապետը։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ