Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյանն ինչ է նկատել հեղափոխությունից մեկ տարի անց

Ապրիլ 27,2019 14:28

Քաղաքացու օրվա առիթով ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Մաշտոցի պուրակում էր և մասնակցում էր «Իրազեկ քաղաքացի» խորագրով հանրային քննարկմանը։

Պարոն Մնացականյանն ասաց, որ մեկ տարի անց նկատել է, որ ազատության զգացումը նոր սերնդի մեջ ավելի հզոր է դարձել և իր համար կարևոր է, որ քաղաքացին ինքն է տերն իր բարեկեցության ու պահանջում է, որ պետությունն ապահովի այն։

Մանրամասները` տեսանյութում

Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը, որը նույնպես ներկա էր այս քննարկմանը, կարծիք հայտնեց, որ մշակույթի գործիչները, ինչպես և մնացած մարդիկ, իրավունք ունեն խոսելու և չխոսելու, իրավունք ունեն ակտիվ լինել և իրավունք ունեն պասիվ լինել։ Նրա խոսքով, նրանք պարտավոր չեն կանգնել ինչ-որ մեկի կողքին` լինի ժողովուրդ, իշխանություն թե մեկ այլ ուժ. «Իհարկե հեղափոխութունն արեցին ակտիվները, իհարկե դա իրագործվեց և կայացավ երիտասարդ և շատ նպատակաուղղված շերտի միջոցով, բայց այսօր սկսված է մեկ այլ էտապ, որտեղ ակտիվությունը պետք է մեկ այլ դրսևորում ունենա»։

Տիկին Հովհաննիսյանի խոսքի մանրամասները` տեսանյութում

 

Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930