Այսօր Քաղաքացու օրվա միջոցառումների առիթով Մաշտոցի պուրակ այցելած վարչապետը Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որպես վարչապետ իրեն հարցեր չտանք, քանի որ ինքն այսօր որպես քաղաքացի է։
Aravot.am -ը Փաշինյանից հետաքրքրվեց` որպես քաղաքացի, ի՞նչ է փոխվել մեկ տարի անց նրա կյանքում։ Ի պատասխան, քաղաքացի Փաշինյանն ասաց՝ փոխվել է այն, որ այլևս չի կարողանում իր քաղաքում ազատ շրջել։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Վարչապետից նաև հարցրեցինք` ինչպե՞ս է վերաբերվում քննադատություններին այն մասին, որ Քաղաքացու օրվա միջոցառումների համար հատկացված 124 միլիոն դրամը կարող էր ուղղվել, օրինակ, Գյումրու անօթևանների խնդրի լուծմանը։ Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ այլ ուղղություններով էլ գումարները կծախսվեն. «Այս տարի 40 միլիարդով քաղաքացին գերակատարել է բյուջեն։ 100 միլիոն դրամ չի՞ կարող ծախսել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Այսօր առավոտից Մաշտոցի պողոտայում և հարակից տարածքներում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ են տեղի ունենում, որին մասնակցում են նաև կառավարության անդամները։
Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ
Էտ բյուջեն դուք եք կազմել հաստատել։ Նույն հաջողությամբ կարող էիք 200 միլիարդ պակաս գրեիք հետո 200 միլիարդով ‘գերակատարեիք’: