Լրահոս
Օրվա լրահոսը

Չնախատեսված խուզարկություն «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերում

Ապրիլ 27,2019 13:46

Ապրիլի 26-ին՝ ժամը 08:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի հրամանով ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի մասնաշենքերում և խցերում Ծառայության պետի հանձնարարությամբ ձևավորված օպերատիվ խմբերն իրականացրին  չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվեցին արգելված իր հանդիսացող 11 հատ բջջային հեռախոս, 2 wi-fi սարք, 5 USB լար, լիցքավորման 14 սարք, 6 ականջակալ, 3 մարտկոց, 22 հատ խաղաքարտ, 14 զառ, ինքնաշեն եղանակով պատրաստված կտրող-ծակող 21 առարկա, 11 հատ չօգտագործված մեկանգամյա օգտագործման ներարկիչ, 10  բաժանորդային քարտ և պարաններով ամրացված 12 պարկ, որի միջոցով դատապարտյալները կատարում են փոխանցումներ:

Նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, չնախատեսված խուզարկություններ իրականացվեցին նաև ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտում, հարակից տարածքներում, զբոսահրապարակում և կոմունալ-կենցաղային տարածքներում: Խուզարկության արդյունքում հայտնաբերվեցին ինքնաշեն էլեկտրատաքացուցիչ, 1 խոհանոցային դանակ և խոհանոցային դանակի շեղբ, 4 պատառաքաղ, մետաղյա ձող, 1 փոքր մկրատ, 2 բջջային հեռախոս, 3 հատ մարտկոց, ձևափոխված 1 Smart ժամացույց:

Ապրիլի 26-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում, նախատեսված խուզարկություն են իրականացրել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, որի խցերից մեկում՝ պահարանի տակ նախապես պատրաստված թաքստոցից, հայտնաբերվել է 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով:

 

ՀՀ ԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930