«Էկզոտիկ էր սկզբում հայակենտրոնության մասին Փաշինյանի մեկնաբանությունները։ ՀՀ իշխանությունները ներկայումս ավելի ադեկվատ հայտարարություններ են անում, հիանալի սկսում են հասկանալ Ռուսաստանի դերը տարածաշրջանում և հայ-ռուսական հարաբերությունների իրական բնույթը, սկսում են հարմարվել իրավիճակին, ուստի Փաշինյանի հայտարարություններն այս դիտանկյունից է պետք մեկնաբանել»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի վերջին հարցազրույցներից մեկին, որում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։
Նրա խոսքով՝ ՀՀ-ում հեղափոխությունից հետո ենթադրություններ կային, որ ՀՀ-ում տեղի է ունեցել գունավոր հեղափոխություն, իսկ դա չի կարող տեղի ունենալ՝ առանց արտաքին ուժերի և ոչ կառավարական կազմակերպությունների միջամտության։
«Նման դեպքերում այդ ուժերն ինչ-որ պահի մտնում են, կոպիտ ձևակերպումներով, «խաղի» մեջ, սպասվում էր, որ Արևմուտքը պետք է դա աներ, սակայն նրանք իրավիճակին հետևողի դերը ստանձնեցին, չմտան հայաստանյան ներքաղաքական «խաղի» մեջ՝ դրանով իսկ չեզոքացնելով այդ մասին կարծիքները»,- ասել է Տարասովը։
Կարդացեք նաև
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում