Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անասնաբույժները դժգոհել են ցածր վարձատրությունից, ահազանգել՝ համապատասխան տրանսպորտ եւ դիզվառելիք չի տրամադրվում․ «Ժողովուրդ»

Ապրիլ 27,2019 12:51

Հայաստանում վերջին տարիներին անասնագլխաքանակի հետեւողական նվազումը բացասական է ազդել անասնաբույժների աշխատավարձի չափի վրա: Օրենքի համաձայն` անասնաբույժների վարձատրությունը գոյանում է անասնագլխաքանակից:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ շատ անասնաբույժներ դժգոհել են ոչ միայն ցածր վարձատրությունից, այլեւ ահազանգում են, որ համապատասխան տրանսպորտ եւ դիզվառելիք չի տրամադրվում, որպեսզի կարողանան շրջել գյուղերով, մարդկանց տներով եւ պատվաստում անել: Ավելին` նրանք ապահովված չեն անգամ հասարակ սառնարաններով, որպեսզի պահպանեն անասունների համար նախատեսված դեղորայքը:

Անասնաբույժները խոստովանել են, որ շատ դեպքերում այդ դեղորայքը պահում են իրենց տան սառնարաններում. մի երեւույթ, որն անթույլատրելի է: Գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, սակայն, մեզ հետ զրույցում հայտարարեց, թե անասնաբույժներին տրվել են արտահագուստներ, ավտոմատ ներարկիչներ, նաեւ 20 տոկոսով ավելացվել է աշխատավարձը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930