Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է ստացել ՀՀ քաղաքացին, որ հիմա էլ դուրս գա ու քաղաքացու օր նշի» շեշտադրումներն այդքան էլ ճիշտ չեն․ «Փաստ»

Ապրիլ 27,2019 12:38
Նախորդ տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից մեկ տարի անց` այսօր կնշվի «Քաղաքացու օրը»: Քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ զրուցել ենք թե՛ օրվա, թե՛ հետհեղափոխական շրջանում առկա խնդիրների մասին: Անդրադառնալով նախ «Քաղաքացու օրվան»՝ Գագիկ Քեռյանն ընդգծում է, որ տոնի խորհուրդն այլ է:

«Այդ խորհրդի համատեքստում «ի՞նչ է ստացել ՀՀ քաղաքացին, որ հիմա էլ դուրս գա ու քաղաքացու օր նշի» շեշտադրումներն այդքան էլ ճիշտ չեն: Մեկ տարի առաջ այդ օրը քաղաքացիական հասարակությունը հաղթանակ տարավ, ու քաղաքացիական հասարակության ճնշման ներքո իշխանափոխություն տեղի ունեցավ: Սա որպես հաղթանակ է դիտվում, որովհետև, ըստ էության, 1991թ. անկախության հռչակումից մինչև 2018 թվական մենք չենք ունեցել որևէ դեպք, երբ իշխանությունը փոխվեր քաղաքացիական հասարակության ճնշման ներքո: Հայաստանում միշտ ընտրությունների միջոցով էր իշխանափոխության փորձ արվում, բայց չէր հաջողվում: Այս անգամ տեղի ունեցավ առանց ընտրությունների՝ քաղաքացիական հզոր շարժման հետևանքով:

Անկախության շրջանից քառորդ դար անց տեղի է ունեցել իշխանափոխություն՝ քաղաքացու ակտիվության ճանապարհով: Սա է օրվա առանձնացման իմաստը: Սա է «Քաղաքացու օրվա» խորհուրդը, իսկ թե նոր իշխանության օրոք քաղաքացին ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել, դա այլ հարց է: Դա կերևա հաջորդ ընտրությունների կամ այլ քաղաքական գործընթացների ժամանակ, որոնց ընթացքում մարդիկ կարտահայտեն իրենց վերաբերմունքը: Եթե այն բացասական եղավ, բնականաբար, քաղաքացու կողմից չի դիտարկվի որպես իրենց շահերի պաշտպանության կառավարություն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Շարունակելով՝ նա ընդգծեց. «Մենք չպետք է մոռանանք, որ 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններով իշխանափոխությունն ամբողջությամբ չտվեց այն լծակները, որոնք հնարավոր կդարձնեին քաղաքացու կյանքի, կեցության, իրավական վիճակի փոփոխությունը: Պատճառն այն էր, որ մինչև դեկտեմբերյան ընտրություններ, ըստ էության, երկիշխանություն էր: Իշխանափոխության գործընթացն ամբողջությամբ ավարտվեց միայն 2018 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններով: Եվ մենք, ըստ էության, փաստացի նոր իշխանության լիարժեք գործունեության ժամանակաշրջանը կարող ենք համարել 2019թ. հունվարից մինչ օրս ընկած ժամանակահատվածը: Ընդամենը 4 ամիս, որն արդյունքների մասին խոսելու համար շատ քիչ ժամանակահատված է»:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930