ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ՀՀ-ում առաջին հակակոռուպցիոն դպրոցի բացմանն անդրադարձավ հարցին, թե անվտանգության միջավայրն ինչ փոփոխություններ է կրել 2018թ.-ի իշխանափոխությունից հետո: «Հիմա իշխանության հանդեպ հանրային մեծ վստահություն կա, ինչը կարեւոր է անվտանգության ապահովման համար: Եթե մեր երկիրը վտանգի կամ պատերազմի առաջ կանգնի, այդ վստահությունն օգնելու է, որպեսզի հանրությունն ավելի կազմակերպված լինի: Այդպես ավելի արագ կարձագանքենք ցանկացած խնդրի»,-համոզմունք հայտնեց Արմեն Գրիգորյանը:
Նա որպես փոփոխություն մատնանշեց նաեւ այն փաստը, որ կոռուպցիայի դեմ պայքարն անվտանգության համակարգը բարելավելու հնարավորություններ է տալիս, լինեն դրանք «Սու» կործանիչներ կամ այլ միջոցներ: Արմեն Գրիգորյանը միաժամանակ շեշտեց. «Չէի ասի, թե ուժային կառույցների հանդեպ հանրային վստահությունն իդեալական է, աշխատելու տեղ ունենք»:
ԱԽ քարտուղարը փոփոխություն է համարում նաեւ այն փաստը, ՀՀ-ում ընտրական կոռուպցիա, իր բնորոշմամբ, այլեւս չկա. «Բայց 2017թ.-ին դրա դեմ պայքարող ցանկացած երիտասարդի համար դա երազանք էր: Այսօր ընկալումը փոխվել է: Այսօր խնդիրն ընտրական կոռուպցիան չէ, այլ հարցեր կան: Այսօր այլեւս չկա պետական ռեսուրսների ոչ արդյունավետ ծախսում»:
ԱԽ քարտուղարն արձանագրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում թերացումներ էլ կան, դեռ աշխատանք կա կատարելու, քանի որ կոռուպցիան բոլոր ոլորտներում է:
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/2430461943633720/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ