Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղից են գոյացել ԱԳՆ հիմնադրամի միջոցները․ «Ժողովուրդ»

Ապրիլ 27,2019 12:17

Կառավարության վերջին նիստին ԱԳՆ-ին 347.5 մլն դրամ հատկացվեց, եւ, ըստ հիմնավորման, նախկինում արտերկրում մի շարք ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների պաշտոնում նշանակվել են անձինք, որոնք ԱԳՆ համակարգից չեն եղել եւ իրենց միջոցներով են պահել այդ կառույցները:

Մինչդեռ հիմա, ընդհակառակը, նշանակվում են դիվանագետներ, ու պետական աջակցության կարիք կա: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ ՀՀ-ում գործում է «Արտաքին հարաբերությունների աջակցության հիմնադրամ», որը տեղակայված է նույն հասցեում, ինչ ԱԳՆ-ն, եւ որն այս տարիներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել կոնկրետ դեսպանատների եւ հյուպատոսարանների:

Հետաքրքիրն այն է, որ այդ հիմնադրամի միջոցները գոյացել են հիմնականում այն ընկերությունների նվիրատվություններից, որոնց սեփականատերերը դեսպաններ ու հյուպատոսներ են, եւ գումարներն ուղղվել են հենց այդ անձանց գլխավորած դեսպանատներ ու հյուպատոսարաններ: Այդպես գումարներ են տրամադրվել Մարսելում, Լիոնում ՀՀ հյուպատոսությունների, Վատիկանում ՀՀ դեսպանության պահպանման համար:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930