Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Միակ մարմինը, որը Սանասարյանի գործի մասին չի խոսել, դատարանն է». Արմեն Գրիգորյան

Ապրիլ 27,2019 11:57

«Այդ գործի մասին բոլորը խոսել են, այդ թվում՝ Դավիթ Սանասարյանը, գործադիր եւ օրենսդիր մարմինների ղեկավարները: Միակ մարմինը, որ այդ գործի մասին չի խոսել, դատարանն է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի լիազորությունները դադարեցրած Դավիթ Սանասարյանի հանդեպ մեղադրանքի առաջադրմանը, ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա զերծ մնաց Դավիթ Սանասարյանի մասին մեկնաբանություններից եւ խորհուրդ տվեց սպասել դատական համակարգի գնահատականին. «Վերջին խոսքն այդ մարմնինն է»: Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը «Հեմոդիալիզի գործով» մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին ապօրինի միջամտելու եւ օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու համար:

https://www.facebook.com/aravot.am/videos/2430461943633720/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930