«Գոլդեն Փելես» հյուրանոցի գործով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը բազմաթիվ անգամ հարցաքննվել է:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը:
Մեր հարցին՝ նախաքննությունը սույն գործով շարունակվո՞ւմ է, թե՝ ոչ, Աղաջանյանը պատասխանեց. «Որոշակի քննչական գործողություններ են իրականացվում, բոլոր քննչական գործողությունները կիրականացվեն, արդյունքում իրավական գնահատական կտրվի նրանց գործողություններին եւ կորոշվի գործի հետագա ընթացքը»:
ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետն ասաց, որ Արմեն Ավետիսյանն առերեսվել է գործով անցնող վկաների հետ: «Բազմաթիվ անգամ հարցաքննվել է, էական հակասություններ են առաջացել, առերսվել է եւ քննչական գործողություններին մասնակցում է, ցանկացած պահի ներկայանում է քննության»,- ասաց Աղաջանյանը:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե Արմեն Ավետիսյանը գործով ի՞նչ կարգավիճակ ունի, Արթուր Աղաջանյանը պատասխանեց՝ դեռեւս վկայի:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում