Լրահոս
Օրվա լրահոսը

Դեբորա Գրիզեր. «Խոչընդոտ չեմ տեսնում, որպեսզի առաջիկա տարիներին եւս ՀՀ-ն «տարվա երկիր» ճանաչվի

Ապրիլ 27,2019 11:30

«Կարծում եմ՝ ՀՀ-ն կարեւոր եւ անցումային փուլում է: Այս գործընթացը տեղի է ունեցել հիմնականում երիտասարդների շնորհիվ: Նրանց էներգիան ժողովրդավարության համար ոգեշնչման մեծ աղբյուր հանդիսացավ ոչ միայն ՀՀ-ում, այլեւ աշխարհում»,-ՀՀ-ում առաջին հակակոռուպցիոն դպրոցի բացման ժամանակ այսօր հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ծրագրի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

Նա շնորհավորանք հղեց Քաղաքացու օրվա առթիվ եւ պատմեց, որ մեկ տարի առաջ այս օրերին իր դուստրերը Երեւանում էին. «Շատ տպավորված եւ ոգեւորված էին հեղափոխությունից: Միջազգային հեղինակավոր «Էկոնոմիստ» հանդեսը ՀՀ-ն ճանաչեց «տարվա երկիր»:

Կարծում եմ՝ առաջիկա տարիներին էլ ՀՀ-ն պետք է այդ կոչումը պահպանի, ես խոչընդոտներ չեմ տեսնում»: Դեբորա Գրիզերը համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ի ապագան երիտասարդներն են եւ նրանք հնարավորություն կտան ժողովրդավարության հետագա զարգացման համար ճանապարհներ բացել:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930