Լրահոս
Օրվա լրահոսը

Օրվա խորհուրդը շատ ավելի մեծ է․ հաջողության դեպքում «մեկին հարյուր» վերադարձվելու է 124 միլիոնը․ «Հայկական ժամանակ»

Ապրիլ 27,2019 11:25

Քաղաքացու օրը քաղաքացիական արժեքների օրն է, նրանց օրն է, ովքեր պատասխանատվություն են զգում ոչ միայն իրենց ընտանիքի անդամների ու հարազատների, այլեւ պետության ու հասարակության առջև եւ այլն, մի խոսքով՝ դա այն արժեհամակարգի օրն է, որը պետության բնակչին դարձնում է քաղաքացի։ Այո, վերամբարձ է հնչում (համարյա մայիսմեկյան շքերթների կարգախոսների նման), բայց փաստն այն է, որ այդպիսի արժեհամակարգ իսկապես կա, եւ առանց այդ արժեհամակարգի իսկապես հնարավոր չի լինելու ժամանակակից պետություն կառուցել։

Հիմա՝ պետական սուղ միջոցներից հատկացված գումարի մասին։ Իհարկե այդ գումարով հնարավոր կլիներ բազմաթիվ այսրոպեական եւ իրոք շատ կարեւոր խնդիրներ լուծել (օրինակ՝ աղետի գոտում 10-15 ընտանիքի ապահովել բնակարաններով, սահմանամերձ գյուղերում մի քանի դպրոց կամ մանկապարտեզ վերանորոգել եւ այլն)։ Եվ իհարկե՝ հետագայում քաղաքացու օրը նշելիս պիտի կարեւորել նաեւ սա եւ, ասենք, օրվա միջոցառումների շրջանակներում նաեւ բարեգործական ակցիաներ կազմակերպել (տոնավաճառներ, համերգներ, ներկայացումներ եւ այլն), որոնց հասույթը կուղղվի հենց այդ նպատակներին։

Բայց իրականում օրվա խորհուրդը շատ ավելի մեծ է։ Ի վերջո բոլորի համար էլ երեւի ակնհայտ է, որ եթե Հայաստանում 3 միլիոն բնակիչների փոխարեն ունենանք 3 միլիոն քաղաքացիներ, վերջնարդյունքում ե՛ւ անհամեմատ ավելի հզոր տնտեսություն կունենանք, ե՛ւ անհամեմատ ավելի մեծ պետական բյուջե, ե՛ւ անհամեմատ ավելի բարեկեցիկ հասարակություն։ Պարզ ասած՝ այն արժեհամակարգը, որը քաղաքացու օրվա միջոցառումներով փորձ է արվում արմատավորել հանրային գիտակցության մեջ, հաջողության դեպքում «մեկին հարյուր» վերադարձնելու է այսօրվա ծախսած 124 միլիոնը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Հոդվածն ամբողջությամբ՝ » գրելով, ուզում էք ասել՝ Խմբագրականը… – որու ներքեւ, հետաքրքիր է, Համեստափայլ Խմբագրի անունը չէ յայտնուած… –

    Լրջօրէն, գոնէ մի ուրիշ անձէ թող խնդրէին գրել այսպիսի մի բան…

    • Հ.Շ. says:

      «հաջողության դեպքում «մեկին հարյուր» վերադարձվելու» տեղ, հըլէ յաջողութիւնը թող հաստատուէր, յետոյ հազար անգամը ծախսէիք, արխային

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930